.jpg)
Ընդդիմադիր համայնքապետի սպանության մեջ քաղաքական հետք չտեսնել հնարավոր չէ. Ժաննա Ալեքսանյան (Տեսանյութ)
«Շատ ծանր ներգործություն ունեցավ Փարաքարի համայնքապետի սպանությունը, նույնիսկ կարող եմ ազդեցության առումով համեմատել հոկտեմբերի 27-ի հետ։ Սարսափելի էր. ինչ հանգստությամբ, պրոֆեսիոնալիզմով, դաժանությամբ էր հարվածում. մտածում ես՝ 30 տարի անց նույն ոճը, ձեռագիրը պահպանվել է»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
«Այս սպանությունը դիտարկում եմ նախընտրական արշավի համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը դարձյալ շտապեց ուղղորդել իրավապահ համակարգին՝ վարկած թելադրելով, ինչպես որ արեց Ազատի զինվորական կացարանի հրդեհի դեպքում. երրորդ տարին է՝ տեսնում ենք՝ ինչ վիճակում է այդ գործի բացահայտումը։ Այս դեպքի առիթով էլ Փաշինյանն ակնարկում է՝ վենդետա․ լավ, բայց ու՞մ կողմից վենդետա, սա է հարցը։
Այս սպանության մեջ քաղաքական հետք չտեսնել հնարավոր չէ. ընդդիմադիր թեկնածու, որը ձայների մեծամասնությամբ հաղթեց, բացարձակ հաղթանակ տարավ։ Ինքս մտերիմ մարդիկ ունեմ Փարաքարում, Վալոդյա Գրիգորյանն իսկապես հարգված, սիրված համայնքապետ էր»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում