.png)
Մարդատար «Գազելի» ավտովթարի պատճառով հոսպիտալացվածներից 3-ի վիճակը միջին ծանրության է. ԱՆ
Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ատոմակայանի խաչմերուկում այսօր` վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում հոսպիտալացվել է 10 քաղաքացի. հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Նրանցից 7-ի առողջական վիճակը բավարար է, 3-ինը` միջին ծանրության: Նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտությունները: Ծանր դեպք չունենք», - ասել են նախարարությունից:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արմավիրի մարզում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազելը»։ Բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: