FlyOne Armenia-ն թռիչքներ կիրականացնի Երևան-Կրասնոդար-Երևան երթուղով
26/09/2025 13:27

FlyOne Armenia-ն թռիչքներ կիրականացնի Երևան-Կրասնոդար-Երևան երթուղով

FLYONE ARMENIA հայկական առաջին ազգային ավիաընկերությունը սույն թվականի հոկտեմբերի 28-ից սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան - Կրասնոդար - Երևան երթուղով։

Երևան - Կրասնոդար - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ռուսաստանի Կրասնոդարի միջազգային օդանավակայան կիրականացվեն երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և ուրբաթ՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Նոր ուղղությունը ճանապարհորդներին հնարավորություն կտա բացահայտելու հարավային Ռուսաստանի գեղեցկությունն ու մշակութային առանձնահատկությունները։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

FlyOne Armenia-ն թռիչքներ կիրականացնի Երևան-Կրասնոդար-Երևան երթուղով