Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Մոսկվայի հայկական եկեղեցում
27/09/2025 14:59

Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Մոսկվայի հայկական եկեղեցում

Ռեժիսոր, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ Մոսկվայի Օլիմպիական պողոտայի վրա գտնվող հայկական եկեղեցում: Միջոցառման մասին հայտարարել է նրա այրին՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

«Նրանք, ովքեր անձամբ չեն ճանաչել Տիգրանին, բայց դեռ սիրում են նրան և ցանկանում են հրաժեշտ տալ, կարող են դա անել կիրակի օրը՝ ժամը 15:00-ից, Մոսկվայի ժամանակով՝ Օլիմպիական պողոտայի հայկական եկեղեցում», – գրել է նա տելեգրամի իր ալիքում։

Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Մոսկվայի հայկական եկեղեցում