Ո՞վ է պատասխան տալու ․․․
27/09/2025 17:39

Ո՞վ է պատասխան տալու ․․․

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակումը․

«Հինգերորդ տարին՝ առանց Արցախի, առանց հազարավոր զոհված տղաների, առանց այն վստահության, որ պետությունն ունակ է պաշտպանելու իր քաղաքացիներին թե´ երկրի ներսում, և թե´ դրա սահմաններից դուրս։

5 տարի անց մենք ունենք․

Տասնյակ հազարավոր հայրենազուրկ ընտանիքներ, որոնց ապրուստի ու արժանապատվության մասին պետությունը պատշաճ չի հոգում։

Բազմաթիվ վիրավորներ ու հաշմանդամ դարձած հերոսներ, որոնց հոգսը մեծամասամբ մնացել է ընտանիքների կամ տարբեր ՀԿ-ների ուսերին։

Արցախի կորուստ և վտանգված ինքնիշխանություն Հայաստանում։

Անպատասխանատու իշխանություն, որը պատերազմի ճշմարիտ պատճառները, սխալները և պարտության հետևանքները մինչ օրս դեռ չի բացահայտել ժողովրդի առաջ։

Այսօր պարտավոր ենք հիշել ոչ միայն մեր հերոսներին, այլև հարցնել՝

Ո՞վ է պատասխան տալու։

Ո՞ւր է ռազմաքաղաքական հաշվետվությունը։

Ո՞ւր է այն ռազմավարությունը, որը պիտի ապահովեր Հայաստանի անվտանգությունը։

5 տարի անց մենք չունենք ոչ հաղթանակ, ոչ վստահություն, ոչ ապագայի հստակություն։ Բայց ունենք ժողովրդի հիշողությունը և մեր պարտքը՝ պայքարել հանուն արդարության, հանուն հայրենիքի վերականգնման ու հանուն այն տղաների, որոնք զոհվեցին, որ մենք ապրենք»։

Ո՞վ է պատասխան տալու ․․․