Մերձավանի սպանության վարկածը փետրվարին տեղի ունեցածի շարունակությունն է. Սարգսյան (Տեսանյութ)
27/09/2025 13:57

Մերձավանի սպանության վարկածը փետրվարին տեղի ունեցածի շարունակությունն է. Սարգսյան (Տեսանյութ)

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունն առնչություն ունի այս տարվա փետրվանին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ընթացքում սպանվել էր այս դեպքով ձերբակալվածի  հարազատ եղբայրը, լրագրողների հետ զրույցում ասաց  ՆԳՆ մամլո խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Փետրվարի 5-ին Մերձավանում հնչել էին կրակոցներ ու, ըստ քննության արդյունքների, միջադեպը եղել էր մեքենան արագ վարելու, ինչպես նաև բարևելու հարցի շուրջ, որի հետևանքով ծեծկռտուքը շարունակվել էր, հնչել էին կրակոցներ, որի արդյունքում Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք ու մահացել։ Իրավապահներն այս դեպքը բացահայտել էին, ավելի քան 10 անձի մեղադրանքներ էին առաջադրել, կան ձերբակալվածներ և կալանավորվածներ։ Գործն ուղարկվել է դատարան։ 

Սեպտեմբերի 23-ի դեպքը միջանձնային կոնֆլիկտի շարունակությունն է։ Սեպտեմբերի 23-ին սպանվել է փետրվարյան դեպքով անցնող մեղադրյալներից մեկի հարազատ եղբայը՝ Վալոդյա Գրիգորյանը։ 

Փետրվարյան միջադեպից հետո ոստիկանություն բազմաթիվ անգամներ տեղեկություններ են ստացվել, որ իքս ժամի, իքս հատվածում հերթական անգամ պետք է հավաքվեն հարաբերություններ պարզելու։ Անմիջապես անձինք հայտնաբերվել են, ներկայացվել են բաժին, կատարվել են բացատրական աշխատանքներ»։

Մերձավանի սպանության վարկածը փետրվարին տեղի ունեցածի շարունակությունն է. Սարգսյան (Տեսանյութ)