.jpg)
Կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում
Այսօր, ժամը 19:40-ի սահմաններում կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաքս գյուղում կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են մեծ թվով ոստիկաններ։
Լրագրող Լիա Սարգսյանն էլ սոցցանցի իր էջում գրել է, որ հրազենային վիրավորում ստացածը նույն գյուղի բակիչ Մասիս Ասատրյանն է, ով մահացել է:
ՆԳՆ-ից ասել են, որ տեղեկությունը ճշտում են: