«5 տարի է՝ սպասում ենք»․ Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջում բարձրաստիճան զինվորականների հետ
27/09/2025 18:29

«5 տարի է՝ սպասում ենք»․ Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջում բարձրաստիճան զինվորականների հետ

44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողներն ու հարազատները պաշտպանության նախարարության շենքի մոտ են. նրանք հանդիպում են պահանջում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի և հետախուզության պետի հետ՝ որոնողական աշխատանքների մասին տեղեկություններ իմանալու համար։

Արսեն Ղուկասյանը, որի եղբայրը` Արման Ղուկասյանը, զոհվել է, իսկ եղբոր որդին` Սարգիս Ղուկասյանը` անհետ կորել, News.am-ին հայտնել է, որ այսօր որևէ մեկի հետ հանդիպել չի հաջողվել, սակայն իրենց խոստացել են հանդիպում՝ երկուշաբթի օրը ։

Արսեն Ղուկասյանը ընդգծել է՝  եթե երկուշաբթի հանդիպումը չկայանա, կդիմեն ծայրահեղ քայլերի․

«Քաղաքը կոլապսի կենթարկենք՝ փակելով գլխավոր ճանապարհները, բայց չենք ասի, թե որը։ Մենք երկուշաբթի ժամը 12–ից գալու ենք, որովհետև մեզ հստակ ժամ չեն ասել, իսկ մենք չենք ուզում ժամանակ կորցնել՝ հաշվի առնելով, որ արդեն 5 տարի սպասում ենք»։ 

«5 տարի է՝ սպասում ենք»․ Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջում բարձրաստիճան զինվորականների հետ