Փարաքարում տեղի ունեցածը հարցեր է բարձրացնում, որոնք ինձ էլ են հետաքրքրել ու անհանգստացրել. Նիկոլ Փաշինյան
29/09/2025 17:18

Փարաքարում տեղի ունեցածը հարցեր է բարձրացնում, որոնք ինձ էլ են հետաքրքրել ու անհանգստացրել. Նիկոլ Փաշինյան

Փարաքարում տեղի ունեցածը հարցեր է բարձրացնում, որոնք ինձ էլ են հետաքրքրել ու անհանգստացրել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ` տեսանելի է, որ պաշտոնանկություններ են եղել»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ դեռ փետրվարին Փարաքարում տեղի ունեցածի գործով 14 մեղադրյալ կա, դատավարություն է ընթանում։

«Բայց մեղադրյալների մի մասն ընդհանրապես կալանքի տակ չէ, մյուս մասը տնային կալանքի տակ է, կարծեմ՝ մի հոգի է, որ կալանքի տակ է, մյուս կողմից՝ մենք անընդհատ քննարկում ենք, թե ինչքանով պետք է մեր բանտերը ծանրաբեռնված լինեն»,- ասաց նա։

Փարաքարում տեղի ունեցածը հարցեր է բարձրացնում, որոնք ինձ էլ են հետաքրքրել ու անհանգստացրել. Նիկոլ Փաշինյան