Կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունից տուժածները հիվանդանոցում են․ Նոր մանրամասներ
30/09/2025 17:52

Կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունից տուժածները հիվանդանոցում են․ Նոր մանրամասներ

Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 4 քաղաքացի, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Տուժածներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:

Երկու տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը` բավարար»,- նշված է հաղորդագրությունում:

 

Կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունից տուժածները հիվանդանոցում են․ Նոր մանրամասներ