.jpg)
Դա չի ունենալու արտաքին քաղաքական ենթատեքստ. մենք ուզում ենք փոքր միջուկային ռեակտոր՝ առավել լավ գնով, առավել անվտանգ տեխնոլոգիայով. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանը կայացրել է ռազմավարական որոշում՝ հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք բոլոր գործընկերներին հարցրել ենք, ասել ենք՝ կնեղսրտե՞ք, եթե այս թեման քննարկենք նաև մյուսների հետ, բոլորն ասել են՝ ոչ։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև, երբ գնում եմ Մոսկվա, ասում են՝ վերջ, ուրեմն Մոսկվայի հետ է կառուցվում, ԱՄՆ-ի հետ հուշագիր ենք ստորագրում ու հետո գնում Մոսկվա, ասում են՝ բա հուշագիրը ստորագրեցին, ինչո՞ւ գնացին Մոսկվա... մենք այս պահին ուզում ենք ստանալ առաջարկներ»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանն այս թեմայով խոսակցություն ունի և՛ ՌԴ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Չինաստանի, և՛ Հարավային Կորեայի, և՛ Ֆրանսիայի հետ։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե առաջիկա մեկ-երկու տարում պետք է որոշում կայացնեն ու պայմանագիր կնքեն։
«Դա չի ունենալու արտաքին քաղաքական ենթատեքստ, որովհետև մենք ուզում են փոքր միջուկային ռեկատոր ու դա ուզում ենք առավել լավ գնով, առավել անվտանգ տեխնոլոգիայով»,- հավելեց նա։