.png)
Մակրոնը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության հասնելու կապակցությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ: Այս մասին Մակրոնն ասել է Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող պանելային քննարկման ժամանակ:
«Ես շնորհավորում եմ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ երկու երկրների միջև խաղաղության հասնելու կապակցությամբ: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին հռչակագրի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է»,-ասել է Մակրոնը: