.jpg)
02/10/2025 13:43
Տանիքը՝ Հայաստան. կներկայացվեն ազգային փոքրամասնությունների մշակույթն ու խոհանոցը
ՀՀ կառավարության աջակցությամբ և ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հոկտեմբերի 5-ին Ապարանում կանցկացնի Ազգային փոքրամասնությունների օրվան նվիրված միջոցառում:
Ապարանի մշակույթի տան դահլիճում մեկ հարկի ներքո կներկայացվեն ազգային փոքրամասնությունների մշակույթն ու խոհանոցը:
Միջոցառմանը ներկա կլինի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: