.jpg)
ՔՊ-ականն ընտրվեց ԱԺ առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ԱԺ առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը:
107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 61-ը, բոլորն էլ կողմ են քվեարկել ՔՊ-ականի թեկնածությանը:
Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Նշենք, որ նրա հասցեին մեղադրանքներ էին հնչում, որ չունի համապատասխան կրթություն՝ այս պաշտոնում առաջադրվելու համար․ նա մասնագիտությամբ բուժքույր է։