Միքայել Սրբազանին ազատազրկեցին 2 տարով
03/10/2025 17:41

Միքայել Սրբազանին ազատազրկեցին 2 տարով

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել Սրբազանի գործով դատավճիռը։

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեցին 2 տարով ազատազրկման։

Ներկաները դատավոր Մելիքսեթյանին ճանապարհեցին «ամոթ» վանկարկումներով։