.jpg)
Անաստվածներն ու անհայրենիքներն իրենց սատանեական խրախճանքի մեջ են՝ ինքնահաստատվելով աստվածասեր և հայրենատեր մարդկանց ճակատագրերի հաշվին․ Արմեն Աշոտյան
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Միքայել Սրբազանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանի հնչեցրած դատավճռի կապակցությամբ գրել է․
«Անաստվածներն ու անհայրենիքներն իրենց սատանեական խրախճանքի մեջ են՝ ինքնահաստատվելով աստվածասեր և հայրենատեր մարդկանց ճակատագրերի հաշվին։
Միքայել Սրբազանի և մյուս քաղբանտարկյալների մասին այսօր առավոտյան, մինչև դատավճիռը, խոսել էի միջազգային հավաքի ընթացքում՝ նաև սեփական օրինակի վրա բացատրելով, թե ինչպես է պոպուլիստ Նիկոլը վերածվել նոր սերնդի բռնապետի։
Հոգու խորքում բոլորը ամեն ինչ շատ լավ հասկանում են։
ԵՄ անդամության փուչիկը և Թրամփի ուղին ծխածածկույթ են դարձել երկրի ներսում ռեպրեսիաների նոր ալիքի համար, յուրահատուկ ինդուլգենցիա։
Սրբազանի և մյուս ապօրինի բանտարկվածների համար պայքարը նախևառաջ պիտի մղենք մենք՝ հայ ժողովուրդը։
Չէ՞ որ հենց իր զավակների գլխին է ճոճվում յաթաղանի վերածված երկաթե մուրճը։
Ազատությու՛ն Միքայել Սրբազանին»: