ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կայցելի Ադրբեջան
03/10/2025 16:18

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կայցելի Ադրբեջան

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվականը՝ հղում անելով իր ​​աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների՝ Օվերչուկի այցը Բաքու նախատեսված է հոկտեմբերի 13-14-ը, դրա մանրամասները ներկայում համաձայնեցվում են։ 

Նախատեսվում է, որ Օվերչուկը կմասնակցի Բաքվում կայանալիք Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպմանը։ Իրանական կողմից եռակողմ հանդիպմանը կմասնակցի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիղը։