Ես շնորհավորել եմ Ադրբեջանի նախագահին՝ Հայաստանի հետ խաղաղության ճանապարհին կարևոր քայլերի կապակցությամբ․ Մոլդովայի նախագահ
03/10/2025 11:06

Ես շնորհավորել եմ Ադրբեջանի նախագահին՝ Հայաստանի հետ խաղաղության ճանապարհին կարևոր քայլերի կապակցությամբ․ Մոլդովայի նախագահ

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հայաստանի հետ խաղաղության կարգավորման ճանապարհին Սպիտակ տան աջակցությամբ իրականացվող կարևոր քայլերի կապակցությամբ:

Այս մասին Սանդուն գրել է սոցցանցի իր էջում՝ Կոպենհագենում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։

«Մենք քննարկել ենք նաև մոլդովաադրբեջանական տնտեսական կապերի ամրապնդումը՝ ի շահ երկու երկրների»։

Մայա Սանդուն  և Ալիևը հանդիպել են Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Ես շնորհավորել եմ Ադրբեջանի նախագահին՝ Հայաստանի հետ խաղաղության ճանապարհին կարևոր քայլերի կապակցությամբ․ Մոլդովայի նախագահ