Սննդամթերքի գները բարձրացել են․ նախարարը քայլեր ձեռնարկելո՞ւ է, թե՞ մտածում է թուրք գործընկերուհու հետ հանդիպման մասին. Խաչատրյան (Տեսանյութ)
03/10/2025 11:54

Սննդամթերքի գները բարձրացել են․ նախարարը քայլեր ձեռնարկելո՞ւ է, թե՞ մտածում է թուրք գործընկերուհու հետ հանդիպման մասին. Խաչատրյան (Տեսանյութ)

Վերջին երկու-երեք օրում նկատելի է, որ սննդամթերքի գները բարձրացել են՝ կաթ, ձավար, ձու, ձեթ. Աժ հայտարարությունների ժամին բարձրաձայնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

 «Ինձ հետաքրքիր է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ինչ-որ քայլեր ձեռնարկելո՞ւ  է այս թանկացումներով պայմանավորված սոցիալական բարդությունները մեղմելու համար, թե՞ դարձյալ մտածում է իր թուրք գործընկերուհու հետ հաջորդ հանդիպման մասին»,-ասաց նա։

Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ գրել էր, որ կաթնամթերքը մոտ 10%-ով թանկացել է։

 

 

Սննդամթերքի գները բարձրացել են․ նախարարը քայլեր ձեռնարկելո՞ւ է, թե՞ մտածում է թուրք գործընկերուհու հետ հանդիպման մասին. Խաչատրյան (Տեսանյութ)