Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով Գևորգ Հարությունյանն ասել է, որ գերեզմանի տարածքում է կրակել սովորել
06/10/2025 13:21

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով Գևորգ Հարությունյանն ասել է, որ գերեզմանի տարածքում է կրակել սովորել

Լրագրող Լիա Սարգսյանը գրել է, թե Վալոդյա Գրիգորյանի և Կարոն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը ցույց է տվել գերեզմանի տարածքը և նշել, որ այդ վայրում է կրակել սովորել։

«Քիչ առաջ գրել էի, որ սեպտեմբերի 23-ի սպանություններով պայմանավորված՝ Մերձավանի գերեզմանատանը գաղտնի քննչական գործողություններ են իրականացվել: Իրավապահները այստեղ էին բերել Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունները խոստովանած Գևորգ Հարությունյանին:

Իմ տեղեկություններով՝ Գևորգը ցուցմունք է տվել առ այն, որ գերեզմանատան տարածքում է կրակել սովորել:

ՔԿ-ից հասատեցին տեղեկությունը:

«Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ:
Կատարվել է մեղադրյալի կողմից մատնանշված տեղանքի զննություն, որտեղ վերջինս, համաձայն իր ցուցմունքի, սովորել է կրակել»,-ասաց կառույցի խոսնակ Կիմա Ավդալյանը»,-գրել է լրագրողը։

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով Գևորգ Հարությունյանն ասել է, որ գերեզմանի տարածքում է կրակել սովորել