Վրաստանը ԵՄ-ից ներողություն է ակնկալում իշխանության տապալման փորձին աջակցելու համար
06/10/2025 09:54

Վրաստանը ԵՄ-ից ներողություն է ակնկալում իշխանության տապալման փորձին աջակցելու համար

Վրաց հասարակությունը Եվրամիությունից ակնկալում է ներողություն իշխանության տապալման փորձին աջակցելու համար, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Եթե ճիշտ եմ հասկանում, տիկին Կալլասը և տիկին Կոսը ներողություն չեն խնդրում իրենց մամուլի խոսնակի կողմից կառավարությունը տապալելու համար կազմակերպված հանրահավաքին ցուցաբերած աջակցության համար, որի արդյունքում Վրաստանի նախագահական պալատի վրա հարձակման ժամանակ վիրավորվեց 25 ոստիկան։ Սա է այն, ինչ այսօր վրացական հասարակությունն ակնկալում է Եվրամիությունից։

Կրկին կոչ եմ անում ԵՄ բոլոր ներկայացուցիչներին զերծ մնալ կեղծ լուրեր տարածելուց, որոնք մոլորեցնող են և սնուցում են արմատական ​​ուժերի ձգտումը՝ խաթարելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հարգանքը», - գրել է Պապուաշվիլին իր Ֆեյսբուքյան էջում։

Նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում անկարգությունների համար պատասխանատու էր համարել ԵՄ դեսպանին՝ նրան մեղադրելով սահմանադրական կարգը տապալելու փորձին աջակցելու մեջ:

Վրաստանը ԵՄ-ից ներողություն է ակնկալում իշխանության տապալման փորձին աջակցելու համար