Ալեն Սիմոնյանն առաջին բաժին է ուղարկում Անդրանիկ Քոչարյանի զեկույցը
06/10/2025 15:06

Ալեն Սիմոնյանն առաջին բաժին է ուղարկում Անդրանիկ Քոչարյանի զեկույցը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացրել զեկույցն ուղարկել ԱԺ-ի առաջին բաժին», Aysor.am-ին ասել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի առաջին բաժին, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին»,-ասել է նա։

Հիշեցնենք՝ որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ լիագումար նիստերի ժամանակ քննարկելու հարցի շուրջ բուռն քննարկում էր սկսվել Ալեն Սիմոնյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև։ Մինչ այս Քոչարյանը վճռական էր տրամադրված, որ զեկույցը քննարկվի լիագումար նիստի ժամանակ և չէր ընդունում Սիմոնյանի այն պարզաբանումը, թե զեկույցը ԱԺ նախագահին ուղարկվել է ժամկետների խախտմամբ։
 

Ալեն Սիմոնյանն առաջին բաժին է ուղարկում Անդրանիկ Քոչարյանի զեկույցը