Անհամբեր սպասում եմ մեր արդյունավետ երկխոսության շարունակությանը․ Միրզոյանը՝ Ժան-Նոել Բարոյին
06/10/2025 10:20

Անհամբեր սպասում եմ մեր արդյունավետ երկխոսության շարունակությանը․ Միրզոյանը՝ Ժան-Նոել Բարոյին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հարգելի Ժան-Նոել Բարո, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

Անհամբեր սպասում եմ մեր արդյունավետ երկխոսության շարունակությանը և ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված մեր համատեղ աշխատանքին»,- գրել է Միրզոյանը։

Ավելի վաղ Ժան-Նոել Բարոն X-ի իր միկրոբլոգում գրառում էր արել՝ շեշտելով, որ իր համար պատիվ է շարունակել աշխատանքը՝ որպես Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավար. «Պատիվ է շարունակել հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ինձ վստահված առաքելությունը՝ որպես մեր դիվանագիտության ղեկավար՝ Սեբաստիան Լեկոռյնուի  կառավարության կազմում, որին շնորհակալ եմ վստահության համար»։

Անհամբեր սպասում եմ մեր արդյունավետ երկխոսության շարունակությանը․ Միրզոյանը՝ Ժան-Նոել Բարոյին