Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Բեկոր Աշոտի ծննդյան օրն է
06/10/2025 18:21

Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Բեկոր Աշոտի ծննդյան օրն է

Հոկտեմբերի 6-ը Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, ՀՅԴ անդամ, «Արցախի հերոս» և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի ծննդյան օրն է։

Բեկորի անունը հավերժ կապված է Արցախի ազատագրման էջերին։ Նա մասնակցել է ամենածանր ու վճռական մարտերին՝ Ասկերանում, Հադրութում, Շահումյանում, Քարինտակում, Շուշիում, Լաչինում, Մարտակերտում և տասնյակ այլ վայրերում։ Նրա հրամանատարությամբ ազատագրվել են բազմաթիվ բնակավայրեր, իսկ յուրաքանչյուր գործողություն դարձել է քաջության և հայրենասիրության օրինակ։

 

Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Բեկոր Աշոտի ծննդյան օրն է