6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները կարող են հիվանդանալ ծանր գրիպով. բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է
06/10/2025 12:41

6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները կարող են հիվանդանալ ծանր գրիպով. բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

Գրիպը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում հիվանդացության և հոսպիտալացման հիմնական պատճառներից է: Այն կարող է հեշտությամբ տարածվել մանկապարտեզներում և խաղահրապարակներում: 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները կարող են հիվանդանալ ծանր գրիպով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Գրիպով ուղեկցվող բարդություններ`

ջրազրկում,

թոքաբորբ,

բրոնխիտ,

ճակատային, հայմորյան խոռոչների և ականջի բորբոքումներ,

ֆեբրիլ ցնցումներ, հազվադեպ նաև՝ էնցեֆալիտ կամ էնցեֆալոպաթիա:

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև դրանց բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է. այն կանխում է բարդություններն ու պաշտպանում ոչ միայն ձեր երեխաներին, այլև` ընտանիքի մյուս անդամներին:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով:

Պատվաստե՛ք ձեր փոքրիկին այսօր. գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է և ապահով:

6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները կարող են հիվանդանալ ծանր գրիպով. բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է