Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
06/10/2025 20:56

Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում

Հայաստանի կանանց հավաքականը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում, հայտնում են Հայաաստանի շախմատի ֆեդերացիայից:

Առաջնության 2-րդ խաղափուլում կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ռումինիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Էլինա Դանիելյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Խորվաթիայի հավաքականի հետ:

Բոլոր չորս խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով՝ Շանթ Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան և Արամ Հակոբյան։

 

Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում