«Ատոմ» էլեկտրական մեքենաների նախագծում Ռուբեն Վարդանյանի բաժնեմասը վաճառվել է
07/10/2025 13:22

«Ատոմ» էլեկտրական մեքենաների նախագծում Ռուբեն Վարդանյանի բաժնեմասը վաճառվել է

Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի բաժնեմասը ռուսական «Ատոմ» էլեկտրական մեքենաների նախագծում վաճառվել է:

Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է «Восход» ՍՊԸ-ից, որը «Кама» ԲԲԸ-ի հիմնական բաժնետերն է և որը մշակում է «Ատոմ» էլեկտրական մեքենայի նախագիծը։

Նրա բաժնեմասը կարող է բաշխվել այլ համասեփականատերերի միջև, կամ վաճառվել նոր ներդրողի։ Այժմ «Восход» ՍՊԸ-ի համասեփականատերերն են «ԿամԱԶ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը (37,5%) և «Սպեկտր» ՍՊԸ-ն (37,5%): 2024 թվականի աշնանը Վարդանյանը նաև դադարել է լինել «ԿամԱԶ»-ի համասեփականատեր։

«Կոմերսանտը» գրում է, որ փորձագետները դեռևս կասկածանքով են վերաբերվում «Ատոմ»-ին՝ մեքենայի համեմատաբար բարձր կանխատեսվող արժեքի պատճառով։

«Восхода»-ում Վարդանյանի 25% բաժնեմասը փոխանցվել է հենց ընկերությանը՝ հոկտեմբերին:

«Կոմերսանտը» նշում է, որ «Восхода»-ում բաժնեմասը, ըստ երևույթին, Ռուբեն Վարդանյանի վերջին ակտիվն էր ռուսական ավտոբիզնեսում։

«Ատոմ» էլեկտրական մեքենաների նախագծում Ռուբեն Վարդանյանի բաժնեմասը վաճառվել է