.jpg)
07/10/2025 12:39
Պապիկյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցեր
Հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցերի: