Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խաղափուլի արդյունքները
07/10/2025 21:09

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խաղափուլի արդյունքները

Ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խաղափուլը։

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Չեխիայի հավաքականի հետ:

Բոլոր չորս խաղերում գրանցվեց ոչ-ոքի: Այսօր խաղում էին Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը։

Կանանց հավաքականը այսօր մրցեց Լեհաստանի թիմի հետ, հանդիպումն ավարտվեց Լեհաստանի օգտին՝ 3:1 հաշվով:

 

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խաղափուլի արդյունքները