Շարունակվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունումը․ ԱՍՀՆ
08/10/2025 12:40

Շարունակվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունումը․ ԱՍՀՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․

«Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3020 ընտանիք, որից 1044-ն արդեն իրացրել են հավաստագիրը։

Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

• բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում.

• անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,

• գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-5 մլն դրամի շրջանակում։

Դիմումներն ընդունվում են այս հարթակում»,- նշվում է հաղորդագրությունում:

Շարունակվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունումը․ ԱՍՀՆ