.jpg)
Իշխանություններն ապաշնորհ կառավարման և նախընտրական տրամադրություններից ելնելով` հերթական անգամ ձախողեցին եկամուտների հայտարարագրման ինստիտուտը. Տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրել է.
«Եկամուտների հայտարարագրման ինստիտուտը առանցքային նշանակություն ունի հասցեական սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակման և կիրարկման համար, սակայն գործող իշխանությունները, մեղմ ասած` ապաշնորհ կառավարման և նախընտրական տրամադրություններից ելնելով` հերթական անգամ ձախողեցին և վարկաբեկից այս ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը:
Ինքնաշխատ եղանակով հաշվետվություններ ներկայացնելը, անշուտ, չի կարող ապահովել մեր քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, որի հիմքի վրա հնարավոր լինի իրականացնել հասցեական և արդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականություն: Պետական մարմինները և այրերը պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն վատ իրազեկման, ձախողման համար»: