Միհրան Մախսուդյանի խափանման միջոցը փոխվել է
09/10/2025 19:42

Միհրան Մախսուդյանի խափանման միջոցը փոխվել է

 «Սրբազան պայքարի» գործով անցնող գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոց կալանքը  փոխվել է։

Դատարանը սահմանել է տնային կալանք, 5 միլիոն դրամի գրավ և բացակայելու արգելք։

Հիշեցնենք՝ նույն գործով անցնող Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոց կալանքը այսօր նույնպես փոխվել է, նա նույնպես տնային կալանքի տակ կգտնվի։

 Վերացվել է նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին տեսակցելու արգելքը։

 

Միհրան Մախսուդյանի խափանման միջոցը փոխվել է