Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ
09/10/2025 21:20

Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է թիմի՝ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է armsport.am-ը՝ հղում անելով ակումբի պաշտոնական կայքին:

25-ամյա կիսապաշտպանը հավաքել է երկրպագուների ձայների 25,51%-ը՝ առաջ անցնելով դարպասապահ Ստանիսլավ Ագկացևից (19,6%) և պաշտպան Դիեգո Կոստայից (11,28%), որոնք կազմել են լավագույն եռյակը:

Սեպտեմբերին Սպերցյանը մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի և Ռուսաստանի գավաթի 4 հանդիպումների՝ աչքի ընկնելով մեկ գոլային փոխանցմամբ:

Սպերցյանը օգոստոսին ևս թիմի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել։

Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ