Նախկին ղեկավարնե՛ր և Արցախի ակտիվիստնե՛ր, հայրենասիրություն եք խաղում զանգերով, բա ո՞ւր ա, սուտասաննե՛ր․ Ակցիա (Տեսանյութ)
09/10/2025 12:02

Նախկին ղեկավարնե՛ր և Արցախի ակտիվիստնե՛ր, հայրենասիրություն եք խաղում զանգերով, բա ո՞ւր ա, սուտասաննե՛ր․ Ակցիա (Տեսանյութ)

Փողով մի՛ վաճառվեք, փողն է բոլորիս գլխին այս ցավը բերել, փողի զոհն ենք դարձել. կառավարության շենքի առաջ ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը։  

«Առանց արցախահայության  վերադարաձի՝ ոչ մի հարց վաղվա օրով չի լուծվի, կոչ եմ անում՝ փողով մի՛ վաճառվեք, փողն է ձեր սաղի գլխին այս ցավը բերել, փողի զոհն ենք դարձել բոլորս։ Զանգում եք, հայրենասիրական խոսքեր եք ասում, բա ո՞ւրա ձեր հայրենասիրությունը, սուտասաննե՛ր։ Բոլոր նախկին ղեկավարներին եմ ասում, ներկա գտնվող արցախահայության ակտիվիստներին եմ ասում՝ ո՞ւր եք կորել, ի՞նչ կա, խի՞ ժողովրդի հետ չեք խոսում»,-ասաց նա և նշեց, որ վաղը էլի փող են տալու ու նույն «խաղերն են խաղալու»։ 

Ներկա իշխանությունն էլ, ըստ Իսրայելյանի, հայտարարություններ անելով՝ իրենց ավելի մեծ ցավ են պատճառում։ 

Նախկին ղեկավարնե՛ր և Արցախի ակտիվիստնե՛ր, հայրենասիրություն եք խաղում զանգերով, բա ո՞ւր ա, սուտասաննե՛ր․ Ակցիա (Տեսանյութ)