Ինչո՞ւ չեք գալիս, ձեր իրավունքների համար պայքարում, Արցախ վերադարձի հույսը կտրե՞լ եք, թե՞ բարելավել եք ձեր կյանքը. Իսրայելյան (Տեսանյութ)
09/10/2025 12:43

Ինչո՞ւ չեք գալիս, ձեր իրավունքների համար պայքարում, Արցախ վերադարձի հույսը կտրե՞լ եք, թե՞ բարելավել եք ձեր կյանքը. Իսրայելյան (Տեսանյութ)

Սիրելի՛ արցախահայություն, դուք ամեն մեկդ այստեղ պետք է լինեք, ինչո՞ւ եք վախենում, ինչո՞ւ չեք գալիս. կառավարության շենքի առաջ ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը։  

«Բոլորդ ձեր հետվերադարձի մասին եք խոսում՝ հույս ու հավատով, լացում եք, սա ձեր իրավունքների մասին է և դա պետք է իրականություն դառնա։ Դուք պետք է իրականություն դարձնեք, ոչ մեկ ձեր տեղը չի գալու ձեզ համար պայքարի։ Սիրելի արցախահայեր, ձեր լռությունը օգտագործելու են, ոնց խաբել են ձեզ․․․, չի կարելի անտարբեր լինել այդ հարցերի վերաբերյալ»,-ասաց նա։

Իսրայելյանը նաև Արցախի պատգամավորներին հարցրեց, թե ինչու չեն պայքարում իրենց իրավունքների համար. «Ի՞նչ կա ստեղ վախենալու, ինչո՞ւ չեք գալիս, ձեր իրավունքների համար պայքարում, Արցախ վերադարձի հույսը կտրե՞լ եք, թե՞ բարելավել եք ձեր կյանքը։ Օգտվելու իրավիճակ պետք է լինի՞, որ գաք, կանգնեք այստեղ»,-ասաց նա։  

Ինչո՞ւ չեք գալիս, ձեր իրավունքների համար պայքարում, Արցախ վերադարձի հույսը կտրե՞լ եք, թե՞ բարելավել եք ձեր կյանքը. Իսրայելյան (Տեսանյութ)