Հը, ինչո՞ւ լռվեցիր, իրականացրու խոստումդ. Շարմազանովը՝ Փաշինյանին
10/10/2025 15:12

Հը, ինչո՞ւ լռվեցիր, իրականացրու խոստումդ. Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Նիկո՛լ, դու ես 2020-ին Կապանում հրապարակել Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը, որի համաձայն «ԵԱՀԿ կամ ՄԱԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում պետք է իրականացվեր պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվե»։

Ավելին. դու՝ Նիկոլ, նշել ես, որ «հանրաքվեի դրված հարցը որեւէ սահմանափակում չի ունենալու»։

Այսինքն, ֆիքսել ես, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով ու հանրաքվեի դրված հարցը որեւէ սահմանափակում չի ունենալու։ Սա նշանակում է, որ հանրաքվեի կարող էր դրվել ինչպես Արցախի անկախության, այնպես էլ ՀՀ-ին միանալու հարցը։

Նշել ես նաեւ, որ «մինչեւ հանրաքվեի իրականցումն Արցախն օժտվելու էր ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորեր նրա ամենօրյա կենսագործունեությունը»։

Հետո էլ ասել ես՝ ՀՀ-ն երբ ուզի, կարող է վերադառնալ այս փաթեթին ու միջազգային հանրությունն էլ պրոբլեմ չի ստեղծի։

Դե վերադարձի։ Դե ապահովի Արցախի կարգավիճակի հստակեցումը հանրաքվեով։

Ապահովի Արցախի ժամանակավոր կարգավիճակը։

Ապահովի Արցախի ամենօրյա կենսագործունեությունը։

Հը, ինչո՞ւ լռվեցիր, իրականացրու խոստումդ»։

Հը, ինչո՞ւ լռվեցիր, իրականացրու խոստումդ. Շարմազանովը՝ Փաշինյանին