Ալեն Սիմոնյանն Ուրուգվայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր
10/10/2025 14:48

Ալեն Սիմոնյանն Ուրուգվայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին:

Ալեն Սիմոնյանն Ուրուգվայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր