«Դիտավորություն է»․ Ավինյանը պնդում է՝ Նուբարաշենի աղբավայրը միտումնավոր այրել են
10/10/2025 18:33

«Դիտավորություն է»․ Ավինյանը պնդում է՝ Նուբարաշենի աղբավայրը միտումնավոր այրել են

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հերթական հրդեհի կապակցությամբ Տիգրան Ավինյանը՝ Երևանի քաղաքապետը, հայտարարությամբ է հանդես եկել․ պնդել է, թե աղբավայրն այս անգամ դիտմամբ են այրել։

«Ուզում եմ շատ հստակ արձանագրել՝ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի հետ և ՆԳ նախարարի հետ: Հրդեհի հետ կապ ունեցած ցանկացած անձ կենթարկվի պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խստությամբ: Ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան»,- ասել է Ավինյանը,  ապա հավելել՝  աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները խստացվել են։

«Դիտավորություն է»․ Ավինյանը պնդում է՝ Նուբարաշենի աղբավայրը միտումնավոր այրել են