.jpg)
Ծանրամարտի ԱԱ. այսօր պայքարի մեջ կմտնեն Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր ելույթները կսկսեն 110 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանի հավաքականից այս քաշային կարգում ընդգրկված են աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզ-2024-ի մասնակից Գարիկ Կարապետյանը:
110 կգ քաշային ծանրորդների մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:30-ին: Այն կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում: