Մանվել Առաքելյանը 6 հնարավորից ունի 5 միավոր և կիսում է երկրորդ հորիզոնականը՝ շախմատի աշխարհի պատանիների առաջնությունում
10/10/2025 20:27

Մանվել Առաքելյանը 6 հնարավորից ունի 5 միավոր և կիսում է երկրորդ հորիզոնականը՝ շախմատի աշխարհի պատանիների առաջնությունում

Շարունակվում է  2025 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմտի ֆեդերացիայից, մինչև 14 տարեկան պատանիների խմբում Մանվել Առաքելյանը 6 հնարավորից ունի 5 միավոր և կիսում է երկրորդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում Տիգրան Համբարձումյանը ունի 4 միավոր, իսկ Տիգրան Սողոմոնյանը՝ 3 միավոր:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վահե Սուքիասյանը ունի 4.5 միավոր և կիսում է երկրորդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը ունեն 3.5 միավոր։

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Անի Ավետիսյանը ունի 4.5 միավոր, իսկ Անահիտ Մկրտչյանը՝ 4 միավոր:

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը ունի 4 միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը ունի 3 միավոր:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 3 միավոր:

7-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին:

 

Մանվել Առաքելյանը 6 հնարավորից ունի 5 միավոր և կիսում է երկրորդ հորիզոնականը՝ շախմատի աշխարհի պատանիների առաջնությունում