44-օրյա պատերազմի որևէ քաղաքական պատասխանատու բանտում չէ, բայց անազատության մեջ են նահատակված նվիրյալների ծնողները, ընտանիքի անդամները. Տիգրան Աբրահամյան
11/10/2025 09:43

44-օրյա պատերազմի որևէ քաղաքական պատասխանատու բանտում չէ, բայց անազատության մեջ են նահատակված նվիրյալների ծնողները, ընտանիքի անդամները. Տիգրան Աբրահամյան

44-օրյա պատերազմից 5 տարի է անցել և որևէ քաղաքական պատասխանատու բանտում չէ, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության  քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, սակայն, անազատության մեջ են նույն այդ պատերազմում նահատակված նվիրյալների ծնողները, ընտանիքի անդամները, որոնց պայքարն այս տարիներին պատերազմի հանգամանքների բացահայտման և որդիների ճակատագրի հստակեցման ուղղությամբ է:

«Արսեն Ղուկասյանն, ով առողջական լրջագույն խնդիրներ ունի, բանտում է, իսկ դատախազությունը, որը կարող էր այդ չարաբաստիկ որոշումը փոխել` չարեց:

Գարիկ Գալեյանն ու Արա Ռոստոմյանը տնային կալանքի ռեժիմում եմ:

Սա է այս իշխանության դեմքն ու պատկերը»,- գրել է պատգամավորը։

44-օրյա պատերազմի որևէ քաղաքական պատասխանատու բանտում չէ, բայց անազատության մեջ են նահատակված նվիրյալների ծնողները, ընտանիքի անդամները. Տիգրան Աբրահամյան