Օրումեջ սպանություններ են` դաշտերում, եկեղեցում․․․, տո էլ ինչ անհավանական ձև կա` փորձում են․ առաջին դեմքերը միայն բանծիկ կտրելու են մասնակցում
13/10/2025 10:06

Օրումեջ սպանություններ են` դաշտերում, եկեղեցում․․․, տո էլ ինչ անհավանական ձև կա` փորձում են․ առաջին դեմքերը միայն բանծիկ կտրելու են մասնակցում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Օրումեջ սպանություններ են` զույգերով, փողոցում, դաշտերում, եկեղեցում, տո էլ ինչ անհավանական ձև ու տեղ կա` փորձում են:

Չես հասկանում, թե ուր են ՆԳՆ-ն, քննչականը, դատախազությունը՝ իրենց ղեկավարներով:

Փարաքարն էլ չեմ ասում. արդեն սերիական հանցագործությունների է վերածված` սպանություններ, «ռազբոռկաներ», թշնամության խորացում ու կողքից նայող իրավական համակարգ:

Մեկը մի բաժնի պետ է հանում, մյուսը` մի վարչության պետ, երրորդին տեղափոխում են, իսկ համակարգի առաջին դեմքերը միայն բանծիկ կտրելու, մեդալներ բաժանելու, նոր ծառայողականներ ստանալու արարողություններին են մասնակցում:

Ամենակարևորը` անհոգ, ինքնագոհ, ինքնահավան, կարծես այս ամենն իրենց պատասխանատվության դաշտում չէ»:

Օրումեջ սպանություններ են` դաշտերում, եկեղեցում․․․, տո էլ ինչ անհավանական ձև կա` փորձում են․ առաջին դեմքերը միայն բանծիկ կտրելու են մասնակցում