.png)
Երեխան մահացել է․ խաղահրապարակի մետաղյա սղարանն ընկել էր գլխին (Տեսանյութ)
Բյուրեղավանում խաղահրապարակի մետաղյա սղարանը գլխին ընկնելու հետևանքով հիվանդանոցում հայտնված 6-ամյա երեխան մահացել է։
Այս մասին գրել է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը, ով տեղեկացրել էր դեպքի մասին։
«6 օր հիվանդանոցում գտնվելուց հետո, 6 տարեկան այս հրաշք բալիկը գնաց հրեշտակների մոտ։
Երբ պետական պաշտոնյաների մասին ասում են՝ ցուցաբերել է հանցավոր անգործություն, ապա դա հենց նման դժբախտությունների մասին է։
Չգիտեմ, անհնար է պատկերացնել ծնողների ու հարազատների ցավը ու չեմ պատկերացնում, թե գոյություն ունի՞ արդյոք այնպիսի սփոփեցնող գոնե մեկ բառ, որ կարելի է ասել այդ մարդկանց»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ Օրեր շարունակ բժիշկները պայքարում էին փոքրիկի կյանքի համար։