Թրամփը ժամանել է Իսրայել
13/10/2025 11:18

Թրամփը ժամանել է Իսրայել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելի Բեն-Գուրիոն օդանավակայանում։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության են եկել Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու խաղաղության ծրագրի առաջին փուլը իրականացնելու վերաբերյալ։ Առաջին փուլի ընթացքում Համասը կազատի իսրայելցի պատանդներին, իսկ Իսրայելը կհեռացնի իր ուժերը Գազայի հատվածի ներսում համաձայնեցված սահման և կազատի հարյուրավոր պաղեստինցիների՝ իսրայելական բանտերից, այդ թվում՝ նրանց, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտվել ահաբեկչության համար։

Օդանավակայանից Թրամփը մեկնել է Երուսաղեմ, որտեղ ելույթ կունենա Քնեսեթում, որից հետո անմիջապես կվերադառնա օդանավակայան, որտեղից կմեկնի Եգիպտոս՝ մասնակցելու «Խաղաղության գագաթնաժողովին»։