Ավանեսյանը Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
13/10/2025 11:52

Ավանեսյանը Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարո Շահվերդյանին:

«Պարոն Շահվերդյանի մասնագիտական գիտելիքները, պետական համակարգում աշխատանքային փորձը լավագույնս կնպաստի այս կենտրոնի զարգացմանը»,-նշել է նախարարը:

ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի անցումային փուլի կառավարման համար Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել Գայանե Վարդազարյանին և թիմին մաղթել հաջողություններ:

Ավանեսյանը Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին