ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը
13/10/2025 14:58

ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը

ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է Քթոյանի կենսագրությունը:

Հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ներկայացնելով 2024 թ-ի դեկտեմբերի դրամ-դոլար փոխարժեքի տատանումները՝ հարցրեց, թե ինչ բացատրություն ունի թեկնածուն, ինչո՞ւ է 2018 թ-ի դեկտեմբերից դրամը «իրեն սենց պատեպատ տալիս»։

Քթոյանն ասաց, որ փոխարժեքի գլխավոր տատանումն արձանագրվել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր, երբ Հայաստանն ունեցավ արտարժույթի զգալի ներհոսք և դրանով պայմանավորված տեղի ունեցավ արժեվորում։ «Այսօր լիկվիդայնության պահանջները բանկերի պարագայում տարբեր են։ Որոշ բանկեր, հիմնականում խոշորները, միջազգային տարբեր ֆոնդերից ռեսուրսներ ներգրավելու հնարավորություն ունեն, այդ ռեսուրսները արտարժույթով են, հետևաբար, արտարժույթով բարձր տոկոսով ռեսուրսներ ներգրավելու անհրաժեշտություն իրենք չունեն։ Դրամի պարագայում լիկվիդայնության գործիքները այլ են։ Այսօր մենք երկրորդային ֆինանսական շուկայի մրցակցության մասով խնդիրներ ունենք։ Դրամային իրացվելիության տրամաբանության մեջ այլընտրանքային գործիքների կիրառման առումով ունենք լրջագույն խնդիրներ»։

ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը