.jpg)
13/10/2025 20:39
Միրզոյանը Շարմ Էլ Շեյխում Հաջիևի և Բայրամովի հետ է շփվել
ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել․
«Նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Շարմ Էլ Շեյխում մասնակցում է Մերձավոր Արևելքի «Խաղաղության գագաթնաժողովին»։
Միջոցառման շրջանակներում նախարարը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Իսպանիայի, Օմանի, Ֆրանսիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Նորվեգիայի, Հնդկաստանի ԱԳ նախարարների և այլ պաշտոնյաների հետ»:
