.jpg)
Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը Շարմ էլ Շեյխում զրուցել են (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում ընթացող խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում զրուցել են։
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների զրույցին միացել է նաև Պակիստանի վարչապետը։
Հիշեցնենք՝ Փաշինյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով Շարմ Էլ Շեյխ քաղաքում մասնակցում է Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։
Դոնալդ Թրամփի և Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հրավերով Եգիպտոս է մեկնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

