.png)
Հայկական տնտեսությունը թուրքական էքսպանսիայից պաշտպանելու համար կառավարությունը ոչինչ չի անում․Պատգամավոր
Այսօր կառավարությունը ոչ մի բան չի անում, որպեսզի հայկական տնտեսությունը պաշտպանի թուրքական էքսպանսիայից, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ առաջին հարվածը լինելու է գյուղատնտեսության վրա, երկրորդ հարվածը՝ տեքստիլի.«Ես կարող եմ ներկայացնել Էկոնոմիկայի նախարարությանն իմ հարցումը և պատասխանը, թե ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա 2021 թվականին թուրքական ապրանքների վրա ամբողջական էմբարգոն։ Կարդում ես ու անընդհատ ուզում ես կարդալ։ Մարդիկ հիմնավորել են, թե տնտեսությունն ինչքանով է դրանից դրական ազդակներ ստացել՝ տեղական արտադրության հիմնում, ներմուծման փոխարինում տեղականի հաշվին»։