Ծխախոտի ոչ մի արտադրատեսակ անվտանգ չէ. ծխելը թողնելն ամենակարևոր քայլն է քաղցկեղի դեմ պայքարում
13/10/2025 11:47

Ծխախոտի ոչ մի արտադրատեսակ անվտանգ չէ. ծխելը թողնելն ամենակարևոր քայլն է քաղցկեղի դեմ պայքարում

Ծխախոտը պարունակում է ավելի քան 70 քաղցկեղածին նյութ, որոնք բարձրացնում են տարբեր օրգանների չարորակ ուռուցքների առաջացման ռիսկը, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Ախտանշաններ, որոնք կարող են դիտվել ծխախոտի երկարատև օգտագործման հետևանքով առաջացող թոքի քաղցկեղի ժամանակ`

քաշի կտրուկ կորուստ

հևոց, հազ կամ խորխի մեջ արյան առկայություն

ցավ կրծքավանդակում

քրոնիկ թուլություն

Ինչպես կանխարգելել քաղցկեղի առաջացումը

50–75 տարեկան անձանց, որոնք առնվազն 10 տարի շարունակ օրական 20 և ավելի գլանակ ծխախոտ են օգտագործել, խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ անցնել կրծքավանդակի ցածր դոզավորման համակարգչային շերտագրում (low dose CT)։

Ծխախոտի ոչ մի արտադրատեսակ անվտանգ չէ։ Ծխելը թողնելն ամենակարևոր քայլն է քաղցկեղի դեմ պայքարում։

Ծխախոտի ոչ մի արտադրատեսակ անվտանգ չէ. ծխելը թողնելն ամենակարևոր քայլն է քաղցկեղի դեմ պայքարում